Չնայած Հայաստանում գազիֆիկացման մակարդակը 94-96 % է, եւ սա աննախադեպ բարձր ցուցանիշ է գազ չունեցող այլ երկրների համեմատ, սակայն, բազմաթիվ համայնքներում կան ջեռուցման եւ նվազագույն կենցաղային պայմանների խնդիրներ: Այսօր այս մասին կառավարության նիստում օրակարգի քննարկումից առաջ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի ուսումնասիրությունները, ինչպես նաեւ մեր համաքաղաքացիների հետ հանդիպման ընթացքում պարզ է դառնում, որ չգազիֆիկացված տարածքներում առկա են ջեռուցման եւ նվազագույն կենցաղային պայմանների ապահովման խնդիրներ»:
Վարչապետը հանձնարարեց մարզպետներին, որպեսզի գյուղապետերի հետ համատեղ մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնեն գազիֆիկացման խնդիր ունեցող բոլոր տարածքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Իսկ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում հստակ հաշվարկել համապատասխան վայրերում գազիֆիկացման իրականացման ծախսերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև
Կարապետյանի խոսքերով՝ «Որպես նշյալ խնդրի լուծման տարբերակ հաշվի առնել նաեւ ապահովման այլընտրանքային առաջակները: Մասնավորապես, արեւային մարտկոցները, վառարանները եւ այլ տարբերակները: Կառավարության աշխատակազմ ներկայացնել թե մատակարարողի, թե սպառողի համար առավել փոխշահավետ լուծման տարբերակ»:
Կարապետյանն ասաց, որ այն տարածքները, որոնք մինչ այժմ գազաֆիկացված չեն, քիչ հավանական է, որ այնտեղ շատ կլինեն բնակավայրեր կամ տեղամասեր, որոնց գազաֆիկացնելը տրամաբանական է. «Եթե տրամաբանական լիներ, վաղուց արված կլիներ: Յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ իրենց ջեռուցման ու կենցաղային պայմաններն ապահովելու համար պետք է հաշվարկել բոլոր հնարավոր տարբերակները, նրանցից ընտրել լավագույնները»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ