Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանցին վարչապետին. «Թող անի, ապացուցի, որ հավատանք» (Տեսանյութ)

Մարտ 30,2017 12:25

Աբովյանցի Սիրվան Թարմանյանը չի ցանկանում քննադատել իր գործընկեր մանկավարժներին, որոնք ՀՀԿ-ի եւ այդ կուսակցության վարկանիշային թեկնածուների համար ձայներ են հավաքում: Ասում է`ինքը նախկին մանկավարժ է, ինքը դրանից տեղյակ չէ:

Այդ առիթով ձայնագրությունները, հիշեցնենք, օրերս հրապարակել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը:

«Մանկավարժները ստիպված են, նրանք չեն ուզում իրենց էդ փոքր աշխատանքը կորցնեն: Ինչ ասեն` նա էլ պիտի անեն»,- երեկ Աբովյան քաղաքում «Առավոտի» հետ զրույցում ասաց Սիրվան Թարմարյանը:

Հետաքրքրվեցինք`ո՞նց են վերաբերվում ՀՀԿ-ին, քանի որ ավանդաբար Կոտայքի մարզի բնակավայրերում ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի ազդեցությունն է մեծ եղել: Մեր զրուցակիցը չցանկացավ մանրամասնել, միայն ասաց`եւ Գագիկ Ծառուկյանն ազդեցություն ունի, եւ ՀՀԿ-ն, նույնիսկ ԵԼՔ-ն ու ՀՅԴ-ն որոշակի ընտրազանգված ունեն:

«Կոտայքի մարզում Ծառուկյանը, որպես Ծառուկյան կա: Ինքը շատ է օգնում ժողովրդին, մարզիկներին առաջ է քաշում»,- ասաց նա`հավելելով, որ ամբողջ հանրապետությունում վիճակը ծանր է, լուծումներ են պետք:

Ինչ վերաբերվում է վարչապետին, նրա անձնական համակրանքին, ինչի վրա խաղադրույք է անում ՀՀԿ-ն, մեր զրուցակիցն ասաց, որ վարչապետին լավ է վերաբերվում, բայց նրա արած գործերը դեռ չի տեսել. «Հիմա հավատում ենք, խոսքերին ենք հավատում: Թող մի տարի-տարիուկես անցնի`տեսնենք ինչ գործ է անում: Թող անի, ապացուցի, որ հավատանք: Ասելն ուրիշ է, անելն ուրիշ է»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031