Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Միայն աննորմալը եւ հանցագործը, շիզոֆրենիկները կարող են ուզել պատերազմներ, արյուն, ողբերգություն». «Ժողովուրդ»

Մարտ 30,2017 12:17

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն է։

– Արցախյան հակամարտության լուծման՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած տարբերակը շատ քննադատվեց։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան, եւ, ընդհանրապես, քանի որ Արցախը նույնպես ցանկանում է բանակցային գործընթացի մասնակիցը լինել, ի՞նչ տարբերակ է առաջարկում։

– Իհարկե, այս ամենը բանակցությունների խնդիր է, բայց մենք ունենք ընդհանուր տեսլական, կարծում եմ, որ բոլորն էլ այդ տեսլականի կողմնակիցն են։ Իհարկե, մենք ուզում ենք խաղաղ կարգավորում, միայն աննորմալը եւ հանցագործը, շիզոֆրենիկները կարող են ուզել պատերազմներ, արյուն, ողբերգություն եւ այլն, բայց պետք է հասկանանք՝ ինչպես հասնենք նման կարգավորման, այսինքն՝ կարգավորումը պետք է լինի համապարփակ եւ նոր աղետների հիմք չլինի։

Տարածքներ՝ խաղաղության դիմաց, այս մոտեցումը անհնարին է պարզապես իրականացնել, այս մոտեցումը ծնելու է նոր աղետ, հասկանո՞ւմ եք, ամեն ինչ պետք է լինի համարժեք, եթե մենք կորցնում ենք մեր անվտանգության, այսպես ասած, մասերը, այսինքն՝ ինչ է տեղի ունենում, Ադրբեջանը մեզանից պահանջում է վերադարձ 88 թվականի սահմաններին, մեր տարածքը, որը հիմա 11,5 հազար քմ է, նրանք ուզում են, որ դառնա 4,4 հազար քմ։ Ստացվում է՝ արդյունքում մենք կորցնում ենք մեր տարածքի մեծ մասը, իրենք ի՞նչ են տալիս մեզ դրա դիմաց, ոչ մի բան։

Կան հարցեր, որոնք մեր անվտանգության համար կարեւորագույն են։ Հիմա տեսեք, նույն Քարվաճառի շրջանը, այնտեղ սկիզբ են առնում մեր ջրային պաշարները, Արփա, Որոտան գետերը, որը սնում է Սեւանա լիճը, իսկ Սեւանը ՀՀ-ի ջրային պաշարների 80 տոկոսն է, ինչպես տանք դա իրենց։ Տանք, որ իրենք այն թունավորե՞ն, մանավանդ, որ պատերազմի ժամանակ արել են դա։ Այդ ամենը մոռանանք եւ ասենք՝ գիտեք, մենք գործ ունենք Լյուքսեմբուրգի հետ, ոչ թե Ադրբեջանի, այդպիսի բան չի կարող լինել, ռեալ պետք է մոտենանք։

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031