Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասով. «Անհանգստացնող է, երբ Երևանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ պետք է զիջել այդ տարածքները». «168 ժամ»

Մարտ 30,2017 12:19

Հարցազրույց «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ

– Ապրիլյան պատերազմից հետո բավականին զգացմունքային դիսկուրս են բարձրացնում Երևանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունները տարածքների վերադարձի մասին։ Հիշեցնեմ, որ նրա ղեկավարած ուժը՝ Կոնգրեսը, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն իր ծրագրում առաջնահերթություն է համարում՝ նշելով նաև կարգավորման ուղիները։

– Անհանգստացնող է, երբ Երևանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ պետք է զիջել այդ տարածքները։ Սա, այսպես ասած, կոնտուր պրոյեկտ է, որն ընդդիմության բերանով լեգալիզացնում է պաշտոնական Երևանը։ Սա նոր դիրքորոշում է՝ վերադարձնում ենք տարածքները Ղարաբաղի անկախության կամ Ղարաբաղը Հայաստանի կազմում տարբերակի դիմաց։ Սա բացարձակապես նոր դիրքորոշում է, որը կուլիսներում մշակվել է։

Զուգահեռաբար շեղվելով նշեմ, որ ֆրանսիացիները հանդես եկան նախաձեռնությամբ՝ անցկացնել նախագահական հանդիպում, մինչդեռ Մոսկվան տարածություն է փորձում պահպանել, թեև Մոսկվայում նախապատրաստվում է նաև Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, բայց եթե ֆրանսիացիները ծածկոցն իրենց կողմը քաշեն, ապա դա տեղի կունենա ֆրանսիացիների հովանու ներքո, այսինքն՝ նրանք կստանձնեն կազմակերպչական բոլոր հարցերը։

Տերպետրոսյանական և Մինսկի խմբի այս պրոյեկտները երկարաժամկետ են։ Ինչո՞ւ հենց հիմա։ Տեր-Պետրոսյանն աշխատում է նախընտրական քարոզարշավի պայմաններում, ամեն ինչ հասկանալի է, բայց Հոգլանդն աշխատում է, որպեսզի չեզոքացնի հակամարտության կարգավորման ուժային տարբերակը, որը Բաքվի որոշակի շրջանակներ փորձում են առաջ մղել, որպեսզի կրկնվի ապրիլյան պատերազմը։ Բոլոր զարգացումները ցույց են տալիս, որ Ալիևը հրաժարվում է այդ ուժային տարբերակից՝ համաձայնելով բանակցային գործընթացին, թե երբ այն կսկսվի՝ հայտնի չէ։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031