Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Բողոքում են սնանկության ոչ պատշաճ գործունեությունից»

Մարտ 30,2017 12:13

Այսօր կառավարության նիստը սկսվեց մոտ 15 րոպե ուշացումով: Վարչապետ Կարեն Կարապետյանն ուշացումով ներկայացավ նիստին: Մինչ օրակարգին անցնելը վարչապետը այս անգամ էլ մի շարք հանձնարարականներ տվեց:

Մասնավորապես վարչապետն անդրադարձավ սնանկության գործընթացներին եւ սնանկության կառավարիչների աշխատանքների անարդյունավետությանը: Վարչապետն ասաց, որ սնանկ ճանաչված բազմաթիվ ձեռնարկությունների աշխատակիցները բողոքում են կառավարիչների ոչ պատշաճ գործունեությունից, սնանկության գործընթացի չափազանց երկար տեւելուց, աշխատավարձերի ուշացումից եւ այլ խնդիրներից:

Կարապետյանն արդարադատության նախարարին հանձնարարեց եռամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել նշված խնդիրների վերացման, նաեւ սնանկության գործառույթների արդյունավետության բարձրացման առաջարկություններ: Վարչապետի խոսքերով՝ «Այստեղ, տիկի՛ն Հովհաննիսյան, ես նաեւ կխնդրեմ ձեզ, որպեսզի այս հանձնարարականը կատարելու ընթացքում կարողանանք բերել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ, սնանկության հասնելուց առաջ կարողանանք տիրապետել, որպեսզի այդ վիճակին չգանք, չհասնենք, որովհետեւ երբ հասնում ենք էդ վիճակին, դրա վրա ազդելու պրակտիկորեն հնարավորություն այլեւս չունենք»:

Արդարադատության նախարարը վարչապետին վստահեցրեց, որ նման մի մեխանիզմ փորձել են կիրառել, բայց հիմա էլ այլ գործիքակազմ հաշվի կառնեն, որպեսզի գործընթացը սահուն լինի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031