«Մադրիդյան սկզբունքներն այս պահին իրագործելի չեն: Հայկական կողմն ավելի քիչ, իսկ ադրբեջանական կողմը՝ գրեթե մերժողաբար են մոտենում: Այս համատեքստում դրանք իրագործելի չեն»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին, որում նա պնդում էր Արցախյան հակամարտության հանգուցալուծման փոխզիջումային տարբերակի՝ «Մադրիդյան սկզբունքների» իրագործման անհրաժեշտությունը, ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Տեր-Պետրոսյանի ասածն ավելի շատ հռետորիկա էր, նա փորձում էր արդարացնել 98 թ.-ի վիճակը: Շատ լավ հասկանում է, որ իր ասած տարբերակն իրագործելի չէ, որովհետեւ սահմանի այն կողմում վստահելի գործընկեր չէ: Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել Մադրիդյան սկզբունքները»,-համոզմունք հայտնեց Սերգեյ Մինասյանը:
Ըստ քաղաքագետի՝ կարեւոր չէ, թե առաջին նախագահն ինչ դրույթներ է առաջ քաշում. «Դա նախընտրական մոտեցում էր, որի նպատակն էր՝ տարբերվել մնացած բոլոր քաղաքական ուժերից»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ