Ազգային ժողովի ընտրություններից առաջ հայաստանյան ավելի քան հարյուր դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների կողմից ընտրողների ցուցակներ կազմելու մասին հավաստող սկանդալային ձայնագրությունների մեջ, որոնք հրապարակել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը, առանձնանում է մեկը։
Այն առումով, որ այդ ցուցակների առկայության մասին վկայում է նաեւ Արարատի մարզի Վեդի քաղաքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահագն Վարդանյանը։
Ըստ այդ ձայնագրությունների, Վեդու համար մեկ դպրոցի տնօրեն Ալվարդ Պապոյանը իբր Հանրապետական կուսակցության շտաբից զանգահարած երիտասարդին տեղեկացնում է, որ 345 հոգուց կազմված ցուցակ է ներկայացրել Վահագն Վարդանյանին։ Այնուհետեւ, մեկ այլ ձայնագրության մեջ, նույն այդ «Հանրապետականի շտաբի ներկայացուցչին» զանգահարում է Վահագն Վարդանյանը, ասում, որ ցուցակներն իրեն են տրամադրվել, փորձում է հասկանալ, ինչ խնդիր է ծագել եւ ով է եղել տնօրենին զանգահարողը։
Երեկ Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը պնդեց, թե իրեն ոչ մի ցուցակ էլ չի տրամադրվել։ Նաեւ խոստացավ Հանրապետականի շտաբից ներկայացողների ստեղծած այս խնդրով զբաղվել ընտրություններից հետո։
Կարդացեք նաև
– Իսկ ձայնագրության մեջ ինչո՞ւ էր ասում, որ ցուցակը ձեզ է տվել, ինչո՞ւ է ձեր անունը տալիս, դա պարզե՞լ եք։
– Իմ անունը չի տալիս, խոսակցության մեջ չկա իմ անուն-ազգանունը։ Ասում է՝ տվել եմ աշխատակազմի քարտուղարին, բայց չի ասում՝ քաղաքապետարանի։ Կամ չի ասում Վարդանյան Վահագնին եմ տվել։
– Իսկ այդ դեպքում դո՞ւք ինչու էիք հետ զանգում (Հանրապետականի
շտաբից ներկայացած երիտասարդին)։
– Ես զանգել եմ, որ փորձեմ հասկանալ՝ ո՞վ է, որ շտաբից է ներկայացել։ Ալվարդ Պապոյանը թեկնածու է։ Մեր Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու։
– Դուք ե՞ւս Հանրապետական եք։
– Այո, սկզբնական կազմակերպության ղեկավար եմ։ Վեդի քաղաքում հանրապետական կուսակցությունը տրոհված է հինգ սկզբնական կազմակերպության, մեկի ղեկավարն եմ։ Հենց կրթական ոլորտի։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում