Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջարկվել է կազմակերպել Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք բժշկական հետազոտություններ

Մարտ 30,2017 11:14
Vahan Shirxanyan

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքների խախտում արձանագրելուց հետո նրա առողջական վիճակի դինամիկան ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար, այդ թվում՝ բժիշկը, այցելել են Վահան Շիրխանյանին, առանձնազրույցներ ունեցել նրա հետ, ուսումնասիրել նրա իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Կատարված ուսումնասիրությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն` հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպելու համար Վ. Շիրխանյանին ցուցված մի շարք հետազոտություններ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031