Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր և ուր են շեղում նախընտրական օրակարգը. «Ժամանակ»

Մարտ 30,2017 10:40

Հանրապետական կուսակցությունը շնորհակալություն է հայտնում Հայ ազգային կոնգրեսին, որ Արցախյան խնդիրը բերեց նախընտրական օրակարգ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն օրերս հայտարարում էր, որ, իհարկե, համաձայն չեն Տեր-Պետրոսյանի մոտեցման հետ, բայց ՀԱԿ-ը լավ բան արեց, վատ ձևով արեց, բայց լավ բան արեց՝ Արցախյան թեման օրակարգ բերելով: Իհարկե, Տեր-Պետրոսյանն ինքը համաձայն չէ Արմեն Աշոտյանի հետ, և հերթական անգամ հարցազրույցում հայտարարեց, որ պաշտպանում է Ղարաբաղյան խնդիրը այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներով կարգավորելու Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը, բայց դա ՀՀԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրն է: Երևի հենց նրանք էլ պայմանավորվել են, թե ով է բերելու Արցախյան խնդիրը նախընտրական օրակարգ, որովհետև հարց է առաջանում, թե, ՀԱԿ-ին շնորհակալ լինելու փոխարեն, ՀՀԿ-ն ինքն ինչո՞ւ խնդիրը չբերեց կամ չէր կարող բերել օրակարգ, ո՞վ էր բռնել ՀՀԿ-ի ձեռքը:

Այսպես թե այնպես, ՀՀԿ-ն իհարկե պետք է շնորհակալ լինի ՀԱԿ-ին: Նախ, որովհետև ՀԱԿ-ի հայտարարությունների ֆոնին ՀՀԿ-ն և նրա առաջնորդը, որ պատրաստ էին Կազանյան պլան ստորագրել, այսօր, այսպես ասած, հերոսական դիրքերից են երևում: Իսկ դրանից բացի, ՀՀԿ-ին թողած՝ հանրությունն այսօր Տեր-Պետրոսյանի հարցազրույցներն է քննարկում, որտեղ, ըստ էության, չի շոշափվում որևէ ակտուալ թեմա, քանի որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում բացարձակապես այլ իրավիճակ է, Հայաստանում այլ դիսկուրս և այլ մոտեցում պահանջող: Եվ ահա, նաև այս իմաստով իրականում հասարակությանը մատնում են խաբկանքի ՀԱԿ-ն ու նրան շնորհակալություն հայտնող ՀՀԿ-ն: Խաբկանքի են մատնում այն պարզ պատճառով, որ, առերևույթ խոսելով կամ դիսկուրսի հարց դարձնելով արցախյան խնդիրը, նրանք հանրությանը բերում են արհեստական օրակարգի՝ բաց թողնելով հենց Արցախյան խնդրի համար հրատապ իրական օրակարգը:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031