Ֆինլանդիայի մայրաքաղաքում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնության առաջին օրը սահադաշտը տրամադրվեց կին մենասահորդներին:
Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրի կատարումից հետո 55,20 միավորով 37 մասնակիցների մեջ զբաղեցրեց 23-րդ հորիզոնականը, մտավ 24 լավագույնների մեջ եւ կամավոր ծրագրում հանդես գալու իրավունք նվաճեց: Վաղը Նաստյան պայքարելու է Հելսինկիում իր դիրքերը բարելավելու եւ 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրի համար եւ պետք է ձգտի տեղ զբաղեցնել 20 լավագույնների մեջ:
Եթե դա նրան չհաջողվի, Անաստասիա Գալուստյանը օլիմպիական ուղեգիր նվաճելու եւս մեկ հնարավորություն կունենա սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ yandex-ի