Samsung ընկերությունը Նյու Յորքում պաշտոնապես ներկայացրել է իր նոր սմարթֆոնները՝ Galaxy S8 և S8+:
Սմարթֆոնի երկու մոդելներն էլ ունեն կորացված եզրերով Էկրան, Galaxy S8-ի անկյունագիծը 14.7 սանտիմետր Է, Galaxy S8+-ինը՝ 15.7սմ: Նոր մոդելները կունենան նաև Bixby ձայնային օգնական, որը նման է Apple-ի կողմից մշակված Siri համակարգին:
Սմարթֆոնները հարստացված են նաև հիմնական և ճակատային տեսախցիկներով՝ 12 և 8 մեգապիքսել թողտվությամբ: Ներկառուցված հիշողության ծավալը կազմում է 64 գիգաբայթ, օպերատիվը՝ 8 գիգաբայթ: Նոր սարքերի վրա «Home» կոճակը դարձել Է սենսորային:
Հիշեցենք, որ ընկերությունն անցած տարի օգոստոսին ներկայացրել էր Galaxy Note 7, որի մարտկոցների անսարքությունը հանգեցրել էր բռնկումների և նույնիսկ պայթյունների: Այս կապակցությամբ մի շարք ավիաընկերություններ արգելել էին Note 7-ի օգտագործումն ինքնաթիռներում: