Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության ավարտի մասին, որը ընթանում էր վերջին 7 ամիսներին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության խորհրդի նիստին:
Վարչապետը պաշտոնապես նոր ռազմական գործողության մասին չի հայտնել: Նա նաև չի նշել՝ որքան ժամանակ են թուրք զինվորները մնալու հարևան պետության տարածքում:
«Եփրատի վահան» գործողությունը հաջող էր, այն ավարտվել է: Ցանկացած այլ գործողություն, որը կարող է լինել հետագայում, այլ անուն կունենա»,-ասել է Յըլդըրըմը:
Թուրքիան Սիրիայի տարածքում ռազմական գործողությունը մեկնարկել էր օգոստոսի 24-ին՝ իսլամիստների դեմ պայքարելու, ինչպես նաև քուրդ աշխարհազորայինների առաջխաղացումը թույլ չտալու համար:
Կարդացեք նաև