1995-ին, ընտրություններից 4 օր առաջ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը մերժում է գրանցել իրավաբան Վլադիմիր Նազարյանի թեկնածությունը: Պատճառն այն էր, որ Նազարյանն իր անձնական թերթիկում գրել էր, թե ոչ մի տեղ չի աշխատում: ԿԸՀ-ն նրան հուշել էր, թե գուցե ինքը թերթիկում գրի, որ գլխավորում է «Օրենսդրության զարգացմանն աջակցող իրավաբանական կենտրոնը»: Նազարյանը հրաժարվում է գրել այն հիմքով, որ տվյալ հիմնարկը չի գործել և շահույթ չի ունեցել:
Հայաստանցի ռամկավարներն առիթ ունեն խոսելու տնտեսական ներդրումներից 1999-ի քարոզարշավի ընթացքում: Ռամկավար Վարդան Ուզունյանի գլխավորած բրիտանական «Բուլվինոս Քեմիկըլ» ընկերությունը Հայաստանում բացում է լվացքի հեղուկների եւ շամպունի արտադրամաս, որին մասնակցում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ազատության հրապարակում 4 ժամանոց համերգով երեւանյան իր քարոզարշավն է ավարտում Հայ հեղափոխական դաշնակցությունը: Երգողների մեջ լինելու է նաեւ Ձախ Հարութը: Համերգի ընթացքում բեմ բարձրացած միակ քաղաքական գործիչը Գերագույն մարմնի անդամ Վահան Հովհաննիսյանն էր։
Աջափնյակի դատարանը քննում է համայնքում պատգամավորության թեկնածու Ավետիք Իշխանյանի հայցն ընդդեմ Աջափնյակի թաղապետարանի: Ըստ Իշխանյանի, համայնքի տարածքում զորամասեր չկան, բայց այստեղ թաղապետարանի որոշմամբ քվեարկելու է երկու զորամաս: Թաղապետարանի աշխատակիցն իր հիմնարկի որոշումը բացատրում է նրանով, որ համայնքում ընտրողները շատ չեն: Դատարանի որոշմամբ երկու զորամասերից միայն մեկը կքվեարկի համայնքի ընտրատեղամասերում:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ