Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի քիչ Չինաստան` Բուկինիստում. (Ֆոտոշարք)

Մարտ 29,2017 23:30

Բուկինիստ գրախանութում տեղի ունեցավ Լիլիթ Հակոբյանի բառարանի շնորհանդեսը, որը կրում էր «Made in China» խորագիրը: Հեղինակը, որ դասավանդում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում,  նշեց, որ արդեն երկու տարի է ինչ տարվում են բառարանի ստեղծման աշխատանքները:

«Ֆակուլտետում պետք է դասավանդեի ոչ միայն չինարեն, այլ նաև դիվանագիտական և քաղաքական բառապաշարը, սկսեցի բառարանից դուրս գրել դիվանագիտական տերմինները, հենց այդ ժամանակ էլ որոշեցի ստեղծել բառարան»- հավելեց նա:

Բառարանը ոչ միայն հայերեն- չինարեն է, այլև ռուսերեն – հայերեն, նրանց համար, ովքեր ռուսերեն են կարդում: Այնտեղ զետեղված են նաև 190 երկրների և նրանց մայրաքաղաքների անունների թարգմանությունները:

Բուկինիստի տնօրեն Խաչիկ Վարդանյանը շեշտելով գրքի կարևորությունն ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում չինարեն բառարան հրատարակվում: Միջավայրը չինական դարձնելու համար տեղի ունեցավ թեյախմություն: Այն չինական ավանդույթներով պատրաստեց «Tea Studio Halabyan»-ից Ալվինա Բաբասանյանը:

Նա պատմեց չինական թեյերի մասին.«Չինաստանում կա ընդամենը 6 տեսակ թեյ՝ կարմիր, դեղին, կանաչ, սպիտակ, ուլուն և պուեր: Ի դեպ, նրանք կարմիր են անվանում սև թեյը»:

Շնորհանդեսի ավարտին Լիլիթ Հակոբյանը բաց դաս անցկացրեց: Նա բացահայտեց չինարենի մի շարք լեզվական գաղտնիքներ: Խոսեց տոնայնության և հիերոգլիֆների մասին:

Ջուլիետա ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031