Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս վիճակը չի կարելի արդարացնել Ղարաբաղյան հակամարտության, այլ արտաքին գործոններով». Ստեփան Դեմիրճյան. (Տեսանյութ)

Մարտ 29,2017 23:15

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ, պատգամավոր Լեւոն Զուրաբյանը իր ուրախությունը եւ հպարտությունը հայտնեց Ազատության հրապարակում, իր իսկ բնորոշմամբ, հանուն ազատության հավաքված հոծ բազմությունը տեսնելով:

Նա, դիմելով հավաքված մարդկանց, ասաց, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների ժամանակ այլեւս հնարավոր չի լինելու ընտրատեղամասերում ձայները կեղծել, քանի որ քվեարկության գաղտնիությունը այս անգամ ապահովված է. «Ժողովուրդը կարող է իր քվեարկությամբ կատարել հեղափոխություն մեր երկրում»:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ իր ելույթում ասաց, որ մեր երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ է կարգավորել հակամարտությունները հարեւան պետությունների հետ. «Իհարկե՝ ոչ ի հաշիվ մեր ազգային արժանապատվության: Լուծել մեր ներքին խնդիրները, չեզոքացնել ներքին սպառնալիքները: Խաղաղության հաստատման հետ միասին պետք է իրականացվի երկրում արդարության հաստատման ծրագիր: Այդ նշանակում է՝ անցկացնել արդար ընտրություններ, իրական պայքար մղել կոռուպցիայի դեմ: Լիարժեք բացահայտել Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի ոճրագործությունները, բոլոր մեղավորներին պատժել: Կոնկրետ քայլեր անել երկրում սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ»:

Պարոն Դեմիրճյանի խոսքերով՝ սա չի կարող անել այն վարչախումբը, այն իշխանությունը, որի գործունեության հետեւանքով երկիրը դատարկվում է, աճում է աղքատությունը, արտագաղթը, գործազրկությունը, ավելանում է արտաքին պարտքը. «Այս վիճակը չի կարելի արդարացնել Ղարաբաղյան հակամարտության, այլ արտաքին գործոններով: Այս վիճակը պայմանավորված է նրանով, որ մարդկանց մի խումբ յուրացնում է իշխանությունը: Սա հետեւանք է անազնիվ, ապաշնորհ կառավարման: Այս իշխանությունն՝ իր իշխանությունը պահելու համար շահարկել է Ղարաբաղի հարցը՝ ինչը անթույլատրելի է»:

Ելույթի ավարտին պարոն Դեմիրճյանը դիմելով ժողովրդին՝ ասաց, որ քվեարկելով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի օգտին՝ քվեարկելու են հանուն խաղաղության, արդարության եւ հանուն արժանապատիվ կյանքի:

Մանրամասները՝  տեսանյութում:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031