Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի զինկոմի որդուն դատում են

Մարտ 29,2017 22:44

2017թ. մարտի 13-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Դավիթ Հակոբյանի դատավարությունը: Նա Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդին է: ՀՀ քննչական կոմիտեն 2017թ. փետրվարի 14-ին հաղորդագրություն է տարածել, որ Դիլիջան քաղաքի բնակիչներ Դավիթ Հակոբյանը եւ Սերգեյ Միքայելյանը 2016թ. փետրվարի 9-ին կենցաղային հարցերի շուրջ Դիլիջանում վիճաբանել են եւ պայմանավորվել հանդիպել փետրվարի 11-ին: Այդ օրը Ս.Միքայելյանն իր անձնական ավտոմեքենայով, որի ղեկին գտնվել է ընկերը, մի քանի անգամ գնացել է Դ.Հակոբյանի բնակության վայր՝ Շամախյան թաղամաս։

Հերթական այցը տեղի է ունեցել ժամը 22-ի սահմաններում, որտեղից վերադառնալիս Դ.Հակոբյանի կողմից կրակոցներ են արձակվել Ս.Միքայելյանի ավտոմեքենայի ուղղությամբ, որոնք դիպել են ավտոմեքենայի տարբեր մասերին։ Միջադեպի հետեւանքով Ս.Միքայելյանն ստացել է տարբեր վնասվածքներ: Ինքնաձիգ և մարտական փամփուշտներ են եղել նաեւ Ս.Միքայելյանի ավտոմեքենայում, ով իր ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներից հետո ինքնաձիգից կրակոցներ է արձակել օդ՝ վախեցնելու նպատակով և դիմել փախուստի:

Դ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ս.Միքայելյանի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Դ. Հակոբյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում,  Ս. Միքայելյանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031