«Այս ընտրությունները վճռական են եւ ձեւավորելու են երկրի բարձրագույն մարմինը, որն էլ ձեւավորելու է կառավարություն: Սկզբունքային հարց է, թե ովքեր են ներգրավվելու այդ գործում՝ քաղաքական ուժեր, որոնք փոխո՞ւմ են իրենց անունն անընդհատ, թե քաղաքական ուժեր, որոնք ունեն պատմություն եւ համապատասխանում են համապետական շահերին»,-Նոր Նորքում այսօր ՀՅԴ հավաքի ժամանակ դիմելով բնակիչներին՝ ասաց ՀՅԴ պատգամավորի թեկնածու, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ ապրիլի 2-ը պետք է վերածել զարթոնքի օրվա. «Հանուն նաեւ այն արյան, որը մեկ տարի առաջ քառօրյա պատերազմում տվեցին մեր 110 քաջորդիները: Հանուն այն ՀՀ-ի, որը պետք է խաղաղությունը ոչ թե մուրա, այլ պարտադրի այն»:
Կարդացեք նաև
Երգիչ Ներսիկ Իսպիրյանն էլ բնակիչներին հիշեցրեց. «Արցախյան պատերազմի ժամանակ խրամատներում 10-ից 5-ը դաշնակցականներ էին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ