Այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը խաղաղության երթ իրականացրեց մայրաքաղաքի կենտրոնում: Խաղաղ, առանց միջադեպերի երթը դուր էր եկել ոչ միայն սովորական անցորդներին, այլեւ երթը հսկող ոստիկաններին: Նրանցից մեկը ընկերոջը դիմելով ասաց. «Ախպեր, բայց խաղաղության ծրագիրը վատ գաղափար չի էլի, «վսյոտկի»:
Մասնակիցները «խաղաղություն», «հաղթանակ», «կայունություն» վանկարկելով Ազատության հրապարակից սկսեցին երթը, Մաշտոց-Ամիրյան փողոցներով հասան Հանրապետության հրապարակ, որից հետո էլ շարունակեցին Նալբանդյան-Թումանյան փողոցներով՝ վերադառնալով Ազատության հրապարակ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ