Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանն ասում է՝ հանձնվեք, քանի դեռ չենք վերացել». Արծվիկ Մինասյանը՝ «ոչմիթիզհողականների» եւ խաղաղության մասին (Տեսանյութ)

Մարտ 29,2017 21:30

«Առաջին նախագահի հայեցակարգը նույնն է, որը մերժվեց 1998թ-ին: Ի՞նչ է ի վերջո ասում առաջին նախագահը: Ասում է՝ «հանձնվեք, քանի դեռ չենք վերացել»: Սա ռազմի դաշտում գտնվող զինվորի ամենավատ որոշումն է, որը կարող էր նա կայացնել»,-Նոր Նորքում այսօր նախընտրական հավաքի ավարտին Aravot.am-ի եւ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին, ասաց ՀՅԴ պատգամավորի թեկնածու, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Մենք չենք մերժում խաղաղությունը, բայց խաղաղությունը չի կարելի մուրալ: Չի կարելի ակնկալել խաղաղություն, երբ դիմացդ կանգնածը (նկատի ունի Ադրբեջանին,-խմբ.) պատրաստ է քեզ հոշոտել»,-հավելեց Մինասյանը:

Արձագանքելով Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, թե հակառակ դեպքում Կոսովոյի բախտին կարժանանանք, Արծվիկ Մինասյանը նշեց. «Կներեք, բայց մեր ժողովուրդն արդեն անցել է այդ «բայղուշական» մոտեցումներով: Երբ համեմատվել ենք այս կամ երկրի կամ իրավիճակի հետ, միշտ պարտություն ենք կրել: Տեր-Պետրոսյանն ասում է, թե մենք Ղարաբաղը չենք հանձնում Ադրբեջանին, այլ հանձնում ենք միջազգային հանրությանը: Բայց ո՞վ է այդ միջազգային հանրությունը եւ ո՞ւմ է մինչեւ հիմա երաշխավորել»:

Նախարարը մեկնաբանեց նաեւ առաջին նախագահի այն համոզմունքը, թե Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին՝ «Մադրիդյան սկզբունքներին» «ոչ» ասողները՝ «ոչմիթիզհողականներն» են իրական դավաճանները: «Վստահ եմ, որ այդ արտահայտությունը մեզ (նկատի ունի ՀՅԴ-ին.-խմբ.) չի վերաբերում, բայց չեմ կարող չասել՝ այն բառապաշարը եւ քաղաքական հնարքները, որոնք վերջին օրերին կիրառում է առաջին նախագահը, վկայում են այն բանի մասին, որ այդ քաղաքական ուժի հանդեպ հասարակության մեծամասնությունը հույս չունի»,- համոզմունք հայտնեց Արծվիկ Մինասյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=WZBUjPLEr4E&feature=youtu.be

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031