Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկության փուլում Հայաստանի հավաքականի անդամների նվաճած մեկական ոսին, արծաթը եւ բրոնզը հաճելի անակնկալ են եղել գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի համար:
Այս մասին գլխավոր մարզիչը լրագրողներին հայտնել է հրավիրված մամուլի ասուլիսում: Հակոբ Սերոբյանը նաեւ հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք մասնակցելու են ապրիլի 19-ից 23-ը Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մասնակիցներն են՝ Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ինչպես նաեւ Վիգեն Խաչատրյանն ու Արմեն Պետրոսյանը:
Գլխավոր մարզչի խոսքերով, վերջին երկուսը բազմամարտիկ են եւ ինքը նրանցից առանձին գործիքների վրա մեծ ակնկալիքներ չունի: Բայց դրա փոխարեն այսօր հավաքականին բազմամարտիկներ են հարկավոր ապագայում, մասնավորապես, Եվրոպայի հաջորդ առաջնության թիմային պայքարին մասնակցելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ