Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը նամակով դիմել է Վ. Հոկտանյանին՝ վերջինիս կողմից հրապարակված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու առաջարկով

Մարտ 29,2017 21:08

Սույն թվականի մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հայտարարել էր. «Հակակոռուպցիոն կենտրոնը Հանրապետության 12 քաղաքներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ սույն թվականի մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպք: (…) Կաշառք են բաժանել կամ խոստում են տվել հանրապետականներն ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները: Գրանցվել են նաև ճնշումների, սպառնալիքների 9 դեպք»:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 20.01.2017 թ-ից  ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը մարտի 29-ի դրությամբ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 207 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության
հատկանիշներ պարունակել են 45-ը: Նշված 45 հրապարակումները ուղարկվել են ՀՀ
ոստիկանության տարածքային բաժիններ` դրանցով ստուգողական գործողություններ կատարելու նպատակով, որի արդյունքում 45 հրապարակումներից 40-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են: Նշված 45 հրապարակումներից 37-ը վերաբերել են առերևույթ ընտրակաշառք տալուն, 8-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:

Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված և իրավապահ մարմինների կողմից համապատասխան գնահատականի արժանացած դեպքերի և Վ. Հոկտանյանի կողմից հրապարակված դեպքերի համադրման, դրանց վերաբերյալ ստուգողական
գործողություններ կատարված չլինելու դեպքում այդպիսիք նախաձեռնելու և
համապատասխան գնահատականի արժանացնելու նպատակով ՀՀ գլխավոր
դատախազությունը նամակով դիմել է Վ. Հոկտանյանին՝ վերջինիս կողմից հրապարակված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ գլխավոր դատախազություն փոխանցելու առաջարկով:

ՀՀ Գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031