«Այս ընթացքում լինելով բոլոր մարզերում՝ հստակ նպատակ հետապնդեցինք՝ չշեղվել մեր քարոզչական ուղեգծից: Ակնկալիքներ ունենք, որ դուք մեզ հնարավորություն կտաք շարունակել մեր գործը»,-Նոր Նորքում՝ Գայի արձանի մոտ այսօր տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ դիմելով բնակիչներին՝ ասաց ՀՅԴ պատգամավորի թեկնածու Արմեն Ռուստամյանը:
Նա վստահեցրեց, որ ապրիլի երկուսից հետո մարդիկ ապրելու են նոր Հայաստանում. «Ունենալու ենք նոր որակի իշխանություն»:
Կարդացեք նաև
Ռուստամյանը նկատեց, որ քաղաքացիներին առավել հուզող խնդիրների առնչությամբ ՀՅԴ-ն իր նախընտրական ծրագրում թվեր չի ամրագրել. «Մենք չենք ասել, որ աշխատավարձերը եւ թոշակները կբարձրացնենք երկու անգամ…Մենք եկել ենք այդ հարցերն արմատապես լուծելու տրամաբանությամբ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ