Լրահոս
Օրվա լրահոսը

Թոմ դը Վաալ. Չեմ կարծում, որ ապագայում կտեսնենք Ադրբեջանի մաս կազմող Լեռնային Ղարաբաղ

Մարտ 29,2017 20:50

«Երբ ասում եմ ինքնիշխանություն խոսում եմ անկախության, համադաշնության կարգավիճակի մասին»,- մարտի 29-ին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ընթացքում, անդրադառնալով Արցախի կարգավիճակին, ասաց տեսազանգով միացած կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ Թոմ դը Վաալը:

Նա նշեց, որ չի կարծում, որ ապագայում կտեսնենք Ադրբեջանի մաս կազմող Լեռնային Ղարաբաղ. «Կարող է լինել համադաշնություն, կարող է լինել անկախություն: Բայց դրանց շուրջ բազմաթիվ հարակից հարցեր կան»:

Թոմ Դը Վաալի կարծիքով՝ Ադրբեջանը միտված է քայքայել եւ վերացնել ԵԱՀԿ-ն. «Կարելի է ասել, որ այս երկու երկրները ԵԱՀԿ-ի համար շատ լուրջ խնդիրներ են առաջացնում բյուջեի եւ գոյության տեսանկյունից: Կարծում եմ՝շատ ավելի լուրջ քաղաքական բանակցությունները պետք է ներկայացվեն, կարծում եմ՝ դա նախագահ Սերժ Սարգսյանը հստակ հասկանում է, կարծում եմ՝ նա հիմա սպասում է ընտրությունների ավարտին: Հասարակությունն էլ պետք է հասկանա, որ լուրջ քաղաքական բանակցությունները փոխզիջում չեն Ադրբեջանին, այլ միակ ճանապարհն է դեպի ապագա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031