Լրահոս
Օրվա լրահոսը

Թոմ դը Վաալ. «Ռուսաստանն է հիմնական հաշտեցնողը եւ մյուս կողմից՝ հրահրողը». (Տեսանյութ)

Մարտ 29,2017 20:25

«Անցած տարի շատ վտանգավոր էր եւ մենք դիտարկում էինք լարման մի շարք հնարավորություններ»,- մարտի 29-ին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ընթացքում, անդրադառնալով ապրիլյան պատերազմին, ասաց տեսազանգով միացած կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ Թոմ դը Վաալը:

Նա նշեց, որ 2017 թվականը կարող է ավելի վտանգավոր լինել. «Տվյալ դեպքում՝ դիվանագիտությանը այլընտրանք չկա, եւ մենք հիմքեր չունենք այս պահին դիվանագիտությանն անցնելու, մասնավորապես՝ հաշվի առնելով մայիսի 16-ին կնքված Վիեննայի պայմանագիրը: Այսինքն՝ բավականին լուրջ միջազգային դիվանագետներ փորձել են օգնել բանակցության այս գործընթացին, եւ այդ համաձայնագրի հենքը առաջին հերթին եղել է զինադադարի մանդատի ամրապնդումը, որը որ Հայաստանի իշխանության պահանջն էր եւ նաեւ Ադրբեջանի իշխանությունների ցանկությունը, որը որ բավականին լուրջ բանակցությունների վերսկսումն էր: Կարծում եմ՝ դա լուրջ հենք էր համաձայնագրի համար, համենայն դեպս կանխարգելիչ քաղաքականության համար»:

Թոմ դը Վաալի խոսքերով՝ անհրաժեշտ է լուրջ միջազգային դերակատար, ինչպես օրինակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը. «Կարծում եմ, որ սխալները արվել են ոչ միտումնավոր: Մարդիկ են մահացել եւ սխալները, որոնք որ թույլատրվել են այդ ժամանակահատվածում չեն օգտագործվել ճգնաժամային վիճակից դուրս գալու համար: Ռուսաստանը միջնորդման գործընթացում կենտրոնական դերակատարն է: Միգուցե ոչ մի բան տեղի չի ունենա, եթե Ռուսաստանը չմասնակցի, կա այդ կասկածամտությունը ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմից ներկայացված, որ Ռուսաստանն է հիմնական հաշտեցնողը եւ մյուս կողմից՝ հրահրողը, այսինքն՝ կոնկրետ կողերում կոնկրետ շահեր ունի: Բայց միայն Ռուսաստանը չպետք է լուծի, դա նույնպես ակնհայտ է: Այսինքն՝ եռակողմանի նախագահության ձեւաչափը նույնպես կարեւոր է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031