Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրի Սահակյանի ոստիկանապետ խնամին սկսել է

Մարտ 29,2017 19:50

Արագածոտնի մարզի Թալինի ոստիկանության բաժնի պետ Արմեն Մելոյանն Aravot.am-ի տեղեկություններով, նախօրեին հավաքելով բաժնի աշխատակիցներին` հրահանգել է նրանց ապրիլի 2-ին քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին: Նա հստակեցրել է, որ ՀՀԿ ասելով նկատի ունի Արագածոտնի նախկին մարզպետի եղբորը` Նաիրի Սահակյանին: Վերջինս ՀՀԿ-ի տարածքային ցուցակով մարզում առաջադրված թեկնածուներից է:

Տեղեկացնենք, որ Արմեն Մելոյանը եւ Նաիրի Սահակյանը խնամիներ են: Տեղացիներն ասում են, որ Թալինում Արմեն Մելոյանը Նաիրի Սահակյանի փաստացի նախընտրական շտաբի պետն է: Ասում են, ոստիկանապետ իր ենթականերին հանձնարարել է նաեւ կամ բաց քվեարկություն կատարել, կամ լուսանկարել քվեաթերթիկը «ճիշտ» քվեարկության ապացույցը ներկայացնել իրեն: Չենթարկվողներին, նա սպառնացել է աշխատանքից ազատել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանապետը նաեւ քարոզարշավին է  ակտիվորեն մասնակցում,  այցելում է պետական հիմնարկներ ու հորդորում է քվեարկել Նաիրի Սահակյանի օգտին, քանի որ վերջինս «դաբրո ստացած թեկնածուն է»: Ասում են նաեւ, որ ոստիկանապետը Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի հետ անձամբ է ճշտում  եւ վերահսկում Նաիրի Սահակյանի օգտին քվեարկել պատրաստող քաղաքացիների ցուցակները:

Ոչ Արմեն Մելոյանից, որ Նաիրի Սահակյանից այս ամենի մասին մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: Երկուսն էլ չեն արձագանքում հեռախոսազանգերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031