Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես են լրատվամիջոցները լուսաբանել քարոզարշավը. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 29,2017 19:40

Երեւանի մամուլի ակումբում Հայաստանի ԶԼՄ-ներում, հեռարձակվող ԶԼՄ-ներում Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների լուսաբանման մշտադիտարկում է իրականացնում:  Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը մարտի 27-ին լրագրողներին ներկայացրեց միջանկյալ հաշվետվությունը՝ փետրվարի 15-մարտի 4, մարտի 5-18 ժամանակահատվածների համար: Հետազոտվել են 5 հեռուստաալիքներ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», «Կենտրոն»:

Մարտի 29-ին նույն թեմայով կազմակերպվել էր կոնֆերանս, որին հրավիրված էին խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր 9 ուժերը, սակայն, միայն Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Երջանիկ Ղազարյանը չէր մասնակցում կոնֆերանսին:

Միջոցառման ընթացքում ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի համակարգող Մեսրոպ Հարությունյանը տեսանյութերի օրինակով ներկայացրեց ընտրությունների լուսաբանման էթիկական հարցերը հետազոտվող հեռուստաալիքներում:

Ինչից հետո քաղաքական ուժերի ներկայացուցիչները արտահայտեցին իրենց կարծիքը՝ զանգվածային լրատվության միջոցների աշխատանքի վերաբերյալ: «Ազատ դեմոկրատներ» դաշինքի ներկայացուցիչ Անժելա Խաչատրյանն ասաց, որ դաշինքն, ընդհանուր առմամբ գոհ է քարոզարշավների ընթացում լրատվամիջոցների աշխատանքից: Սակայն, նա նշեց, որ առցանց լրատվամիջոցները քարոզարշավին այդքան էլ ուշադրություն չեն դարձնում եւ քիչ են լուսաբանումները:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Ֆարմանյանը ասաց, որ չափազանց ուրախ է արձանագրել, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի դարձել քննադատությունների թիվ 1 թիրախը:

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը ասաց, որ ՀՅԴ-ն շատ մեծ ուշադրություն չի դարձնում հեռուստաեթերին, որովհետեւ համարում են, որ առցանց լրատվամիջոցները ավելի մեծ դերակատարներ են: Եվ Դաշնակցությունը հնարավորինս քիչ վճարովի հեռուստաեթեր է օգտագործել:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Սամվել Կարաբեկյանը ասաց, որ զեկույցում արձանագրված դրական միտումների պատճառներից է նախընտրական շրջանների կարգավորումների մեխանիկորեն ենթարկվելու պարտավորությունը:

«Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը նկատեց, որ լրատվամիջոցները քարոզարշավը համեմատաբար  ավելի հավասար են լուսաբանում: Սակայն, նա լուրջ խնդիրներ է նկատում լրատվամիջոցների ազատության հարցում:

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը անդրադարձավ հեռուստաընկերությունների՝ նույնաբովանդակ սյուժե ներկայացնելու երեւույթին. «Տեխնիկապես հաճախ այնպես է ստացվում, որ հեռուստաընկերության ներկայացուցիչը չի կարողանում հատկապես մարզային այցին ներկա գտնվել եւ պայմանավորվում են, նյութերը փոխանակում են, որպեսզի տվյալ այցը լուսաբանվի»:

Հայկական վերածնունդ կուսակցության անդամ Էդգար Առաքելյանն էլ անդրադարձավ բանավեճերին եւ ասաց, որ կուսակցությունը չի հրաժարվել մասնակցել բանավեճերին եւ միշտ ակտիվ մասնակցել է:

Եվ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Անդրանիկ Գրիգորյանը հայտնեց, որ հեռուստաալիքների՝ դաշինքին հատկացված ժամերի քանակական առումով խնդիր չեն տեսնում, սակայն «ՕՐՕ»-ն խնդիրներ է ունենում որակական կողմի հետ կապված:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031