Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ղեկավարը ծանոթացել է վարդերի աճեցմամբ զբաղվող ընկերության ներդրումային նոր ծրագրին

Մարտ 29,2017 19:30

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն: Վարչապետը շրջել է ալյումինից և հատուկ ապակուց կառուցված ջերմոցներում, ծանոթացել տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, զարգացման ծրագրերին: Ջերմոցները հագեցած են ոլորտում հեղինակավոր հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ասիմիլացիոն լուսատու որակի ու միկրոկլիմայի վերահսկողության ավտոմատ համակարգերով և այլն: Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Վրաստան:

Նախատեսվում է ընթացիկ տարում արտահանել շուրջ 22 մլն վարդ: 2017 թվականին ընկերությունում ծրագրում են ջերմոցային տնտեսությունը 20 հեկտարի հիման վրա ընդլայնել ևս 15 հեկտարով՝ ներդնելով շուրջ 30 մլն դոլար: Աշխատանքներ են տարվում արտադրանքն արևելյան շուկաներ՝ ԱՄԷ, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան արտահանելու ուղղությամբ: Ընկերությունում ներկայում աշխատում է 200 մարդ: Ակնկալվում է, որ նոր ներդրումային ծրագրի արդյունքում աշխատատեղերի թիվը կավելանա ևս 200-ով: Կառավարության ղեկավարը ողջունել է ընկերության գործունեությունն ընդլայնելու ծրագրերն ու կարևորել արտահանման ծավալների ավելացումը:

Կարեն Կարապետյանն այցելել է նաև Գառնիի արվեստի դպրոց՝ ծանոթացել  գործունեությանը: Գառնիի և հարակից այլ համայնքների երեխաներն այստեղ հնարավորություն ունեն ստանալ կրթություն՝  նկարչության, խեցեգործության, դիզայնի, քանդակագործության բաժիններում: Դպրոցում գործում են նաև շախմատի և համակարգչային դասընթացների խմբակներ:

 ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031