Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «ՎԵՐսկիզբ. սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» գրքի շնորհանդեսը և համանուն լուսանկարների ցուցահանդեսը

Մարտ 29,2017 19:03

Մարտի 29-ին Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «ՎԵՐսկիզբ. սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» գրքի շնորհանդեսը և համանուն լուսանկարների ցուցահանդեսը:

Միջոցառումը կազմակերպվել էր «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և Գերմանիայի կառավարության պատվիրմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի բաղադրիչն է:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն իր ելույթում նշեց, որ ՀՀ կառավարությունը անում է հնարավոր ամեն բան՝ սիրիահայերի խնդիրները լուծելու համար, և մեկ շնչին ընկնող սիրիահայերի թվով Հայաստանը առաջ է եվրոպական շատ երկրներից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը կարևորեց Սփյուռքի նախարարության և մյուս գերատեսչությունների դերը՝ սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներում: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝  ծրագրին աջակցելու համար:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, նախարարությունում սիրիահայերի հետ տարվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն իր հերթին ընդգծեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգում է Սփյուռքի նախարարությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ:

Իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպիսիք են՝ անվճար բուժօգնության, կրթության իրավունք, դյուրացված կարգով ՀՀ քաղաքացիության իրավունքի ձեռքբերում, բնակվարձերի փոխհատուցում և այլն, հնարավոր է եղել ՀՀ կառավարության և միջազգային, հասարակական և բարեգործական կազմակերպությունների սերտ համագործակցության արդյունքում: Նա հույս հայտնեց, որ այսուհետ ևս այդ աշխատանքները կլինեն շարունակական և համակարգված:

Սիրիահայերի Միության նախագահ Ներսես Քեվոն շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական գերատեսչություններին՝ իրենց խնդիրներին ականջալուր լինելու և սրտացավ վերաբերմունք դրսևորելու համար, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը (ԳՄՀԸ), Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներկայացուցչին:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031