Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին «Իսկանդեր» անունը կնքած կինն այժմ էլ նրա վրա շատ է բարկացած (Տեսանյութ)

Մարտ 29,2017 17:20

Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը այցելել էր Շիրակի մարզի ամենաըմբոստ տեղանքներից մեկը՝ Ազատան գյուղ։ Այստեղ մի կին, որը երկրապահ է, ոտքի կանգնեց ու ասաց․ «Ինչ հաճելի եք պարոն վարչապետ, Իսկանդեր Կարապետյան, մեր մարտական սկզբունքով՝ տա Աստված, մինչև վերջ աշխատեք։ Շատ հաճելի անձնավորություն, գիտակ, տեղեկացված մեր ժողովրդի կենսակերպից, ապրելակերպից»։

Տիկինն առաջարկեց զեղչել երկրապահ կամավորականների հողերի հարկը, սակայն վարչապետի պատասխանը ստանալուց հետո, թե «այդ դեպքում բոլորը երկրապահ կդառնան, կոռուպցիոն ռիսկեր կան», տիկինը կտրականապես փոխեց իր կարծիքը նրա մասին։

Վարչապետի այցից մեկ-երկու անց տիկինը, «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում ՀԱԿ քարոզարշավին մասնակցելուց հետո քննադատեց Կարեն Կարապետյանին՝ ասելով․ «Ժողովրդի ոչ թե բաժակը, այլ համբերության բասեինն է լցվել։ Մի քանի օր առաջ հանդիպում ունեցա վարչապետի հետ, սկզբից կարելի էր նրան իսկանդեր համարել, բայց դարձավ Հանրապետական, լրիվ էն չէ․․․ Հարց տվեցի, որ երկրապահներին զեղչ արեք, առողջապահական բնագավառում ոչ մի անվճար սպասարկում․․»։

Տիկինը վարչապետի պնդմանը, թե այդ դեպքում բոլորը կդառնան երկրապահ՝ հակադարձեց. «Է թող դառնան երկրապահ, պատերազմական գոտիում ենք գտնվում, մեկ միլիոն ու կես միանվագ եք տալիս երրորդ երեխային որպես նպաստ, դարձյալ երկու հատից ավել չեն ունենում․․․ Հարցը էդ փողը չէ, Գյումրիս մարդավայել, արժանավայել պիտի ապրի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031