Սյունիքում մթնոլորտը շիկացած է, եւ ամեն ինչ արվում է՝ որոշ ուժերի կողմից ավելի թեժացնելու իրավիճակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության կողմից թիվ 12 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հարությունյանը։ Նա տեղեկացրեց, որ Գորիսում արդեն սկսել են ընտրակաշառք բաժանելը։ «Աղքատության ճիրաններում գտնվող ժողովրդին կաշառելը բավական հեշտ է։ Ընդ որում դա արվում է այն ուժի կողմից, որ ամենից շատ է խոսում ընտրակաշառք բաժանելու դեմ։ Ես պահանջում եմ, որ ԿԸՀ-ն, իրավապահ մարմինները նման իրավիճակին վերջակետ դնեն»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ