Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնքան բավարար քվե ենք վերցնելու, որ առանց մեզ որոշումներ չընդունվեն ԱԺ-ում». «Հայկական վերածնունդ»-ի անդամ

Մարտ 29,2017 16:33

«Հայկական վերածնունդ»-ի ներկայացուցիչ Կարեն Թումանյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց, որ կուսակցությունը կարեւորում է հաշմանդամություն ունեցողների կենսաթոշակների բարձրացման հարցը. «Մենք էլ ասում ենք` ժողովուրդ ջան միայն արագաչափերից ամսական 52 միլիոն դոլար գումար է գանձվում: Չի կարելի երկիրը պահել տուգանքների դաշտում: Այսօր մեր երկիրը տուգանքային մի յուրահատուկ ինստիտուցիոնալ համակարգ է, որտեղ շարքային քաղաքացին անընդհատ դատական ակտերի մեջ է»:

Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում իրենց կուսակցության հաղթանակի մասին խոսելիս` ասաց, որ դառնալու ենք այն ուժը, որն ազդեցություն է ունենալու խորհրդարանի որոշումներ ընդունելու վրա. «Այսինքն, մենք այնքան բավարար քվե ենք վերցնելու, որ առանց մեզ որոշումներ չընդունվեն»:

Մեկ այլ բանախոս էլ` «ԵԼՔ» դաշինքի պատգամավորության ներկայացուցիչ Համբարձում Համբարձումյանն էլ ասաց, որ ընտրություններից առաջ այնպիսի մթնոլորտ էր ձեւավորվել, որ թվում էր, թե այս հուսահատության մթնոլորտը հնարավոր չէ փոխել, բայց «ԵԼՔ» դաշինքին հաջողվեց պայքարել ընտրակաշառքների դեմ եւ ստեղծել են մթնոլորտը, որ հնարավոր է ընտրությունների միջոցով հասնել փոփոխության, իշխանափոխության;

«Շնից մազ պոկելու» տրամաբանությամբ առաջնորդված ընտրակաշառք վերցրած քաղաքացիներին էլ պարոն Համբարձումյանն ասաց, որ պետք է հասկանան, որ այդ տրամաբանությունը չի աշխատում, հետո այդ «շունը» սկսում է կաշի քերթել. «Եթե այդ հասկանան եւ խղճի մտոք ընտրություն կատարեն, ապա շատ բարձր եմ գնահատում «ԵԼՔ»-ի շանսերը: Կարծում եմ «Ելքը» հավակնում է իշխանություն ձեւավորել»:

 

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031