Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջապես պետք է կողմնորոշվել՝ ժողովո՞ւրդ ես, թե՞ ընտրազանգված

Մարտ 29,2017 15:54

Դեմոկրատիա vs Միապետություն

Նիկիտա Միխալկովի խոսքերից.

«Ինչու՞մ էր կայանում միապետության ուժը: Նրանում, որ միապետն իր իշխանությունը թողնում էր իր որդիներին և նա դրա համար պատասխանատու էր իր երեխաների առջև և ոչ թե իր կուսակցության կամ կնոջ: Հետևաբար պետք է ինտելեկտուալ, պատասխանատու և հզոր դիկտատուրա, որն իր վրա կկրի պատասխանատվություն և ոչ թալանչի ու կոռումպացված կլինի»:

Հ.Գ. Դեմոկրատիա.

Ի՞նչ է կատարվում, երբ ոչ աստիճանական ինտելեկտուալ, պետական մտածողության աստիճանի չհասած ու հաճախ չքավորության հասցրած, հասած ժողովրդին հրամցնում են Դեմոկրատիա: Մի ժողովրդի, որին, միշտ կառավարել են, իսկ դեմոկրատիա՝ ժողովրդի իշխանություն, ստանալով նույն այդ ժողովուրդը խառնվում է իրար՝չկողմնորոշվելով ինչպես իրականացնել իրեն տրված իշխանությունը: Հետևաբար` կատարվում է հետևյալը. ժողովուրդն ընտրում է իրեն կառավարողներին (ըստ տարածված ստի՝ իր ձայնը բարձրացնողին ու իրավունքները պաշտպանողին, ներկայացուցչին), ընտրում է հիմնականում սուբյեկտիվ, նեղ անձնական շահերից ելնելով (քանի որ ոչ բոլորին է տրված վեհ, ինտելեկտուալ դատողություններ անելն ու գաղափարական շահեր հետապնդելը), խաբվելով կամ գնվելով խոստումներին կամ հենց տեղում, որոշակի միջոցներով: Արդյունքում ստեղծվում է միշտ դժգոհ վիճակ, սկսվում է մեղավորներ ու քավության նոխազներ փնտրելու ընթացքը, որում ինքը մարդն անհատապես երբեք իրեն մեղավոր չի ճանաչում:

Հետևաբար, ընտրություն կատարելու համար նախ պետք է վերանալ սուբյեկտիվ, անձնական նկատառումներից, որից հետո պատասխանատվության կանչել բերել նրանց, ովքեր դավաճանել են իրենց խոսքին, ունենալ լավ հիշողություն, որի արդյունքում չեն մոռացվի ընտրվողների անցած ճանապարհն ու գաղափարները, որոնց կամ դավաճանում, մոռացության են մատնում կամ էլ պահում են: Եվ ընդհանրապես, ինչպես բոլոր իրավունքները, այդ թվում նաև ընտրվելու և ընտրելու իրավունքը պետք է նվաճել՝ չմոռանալով ծեծված, բայց ճիշտ մի խոսք. «Ամեն իշխանություն արժանի է իր ժողովրդին»:

Հ.Գ.-ից հետո

Ինչպե՞ս կարելի է ապրել այնպիսի տեղում՝ կառավարելով այն, որը չես սիրում այնքան, որ կարգի բերես, հոգ տանես դրա համար, որը ոչ թե լոկ տարածք է, այլ հող, որը փոխադարձում է իր սերն այն ժամանակ, երբ սիրում ես նրան, որի համար պատասխանատուն ես, որի ցավերն ու խնդիրները վեր են քո կողմից հետապնդվող անձնական խնդիրներից:

Դավիթ ՍԱՄՎԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031