«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն անդրադարձավ թիվ 42 դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանի հարցազրույցին: Հիշեցնենք՝ նա ասել էր, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ պատրաստելու համար չի ամաչում:
«Ապշելու համարձակությամբ եւ «հերոսական» գործ արած մարդու դեմքով նա խոսում էր իր կազմակերպական շատ ակտիվ եւ «օգտակար» գործի մասին: Նա չէր էլ մտածում, թե ինչպիսի իրավունք է ոտնահարում՝ մարդու կարծիքն արտահայտելու ազատության իրավունքը»,-զարմանք արտահայտեց տիկին Բախշյանը:
Նա ընդգծեց տնօրենի այն խոսքը, թե ինքը կուսակցական գործիչ է եւ ցուցակագրում անելու իրավունքն ունի: «Ճիշտն ասած՝ այդպիսի մտածելակերպ ունեցող տնօրենը չի կարող ապահովել սերնդի իրավագիտակցական դաստիարակությունը»,-նկատեց Անահիտ Բախշյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ