Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք միակ ուժն ենք, որ խոսում ենք ստվերի մասին եւ գիտենք՝ ինչպես այն վերացնել». Անժելա Խաչատրյան

Մարտ 29,2017 15:32

«Տեղեր կան, որ քաղաքացիները լսում են քեզ եւ ուզում են ընտրել ծրագիր, որ քո քաղաքական ուժի միջոցով բարձրաձայնեն իրենց խնդիրը խորհրդարանում: Տեղեր կար, ոգեւորիչ էր, տեղեր կար՝ ոչ, բայց մենք կարողացանք մեր ուղերձը հասցնել ընտրողին, այն է՝ գալիս ենք փոխելու Հայաստանի ուղղությունը դեպի եվրոպական ընտանիք»,-այսօր «Հայելի» ակումբում նախընտրական քարոզարշավն ամփոփեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով՝ իրենց հաջողվեց ընտրողներին հասցնել իրենց ուղերձները, այդ թվում՝ բյուջեի ու ՏԻՄ կառավարման հետ կապված նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեզերը, որոնք հիմնականում հավանության են արժանացել:

Տիկին Բախշյանի խոսքով, իր ուղերձը կրթական համակարգին էր վերաբերում՝ համակարգի ապաքաղաքականացման, ուսումնական կենտրոնների ապակենտրոնացման շեշտադրումներով. «Որ չլինի նման խայտառակ դեպքեր, ինչպես վերջին դեպքն էր՝ ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրելու ու ցուցակագրելու տնօրենների սկանդալային ձայնագրությունները: Տնօրենին պիտի ասվի՝ իրավունք չունես ուսուցչին, աշակերտի ծնողին թելադրել քո կամքը՝ թե ում ընտրեն»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն էլ շարունակեց՝ պնդելով, որ իրենք միակ ուժն են, որ ներկայացրել են կառավարության գործունեության ծրագիր. «Եվրոպական միության լիիրավ անդամակցության եւ ԵՏՄ-ից դուրս գալու մեր ծրագիրը, ուղերձը հասել է ընտրողներին: Մենք թերեւս միակ ուժն ենք, որ ներկայացրել ենք կառավարության գործունեության ծրագիր, որտեղ հստակ բյուջետային հաշվարկներ են արվել, որն արել է մեր վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Մենք միակ ուժն ենք, որ խոսում ենք ստվերի մասին եւ գիտենք՝ ինչպես այն վերացնել, որի արդյունքում մենք կարող ենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բարելավել 34 տոկոսով»:

Ասուլիսի վերջում Անժելա Խաչատրյանը նաեւ ընդգծեց, որ իրենց շանսերը բարձր են գնահատում. « Գիտենք՝ թե՛ մեր նվազագույնի, թե՛ առավելագույնի շեմը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031