«Մեզ «Մայդան» պետք չի, մենք չենք գնա դրան, պետք է ժողովրդավարություն լինի, հասարակությունը պետք է դա անի: Եթե ժողովուրդը մերժում է իշխանությանը, հո չե՞նք դիմադրելու, ասում ենք, որ ունենք ՀՀԿ-ին փոխարինելու ծրագիր»,-«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հասցեին հնչող կարծիքներին, թե հետընտրական շրջանում վերջինս պատրաստվում է «մայդան» կազմակերպել, ասաց դաշինքի անդամ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ինչ վերաբերում է բնորոշմանը, թե հետընտրական շրջանում ՀՀ-ն գունավոր հեղափոխության տանել պատրաստվող ուժը «ՕՐՕ»-ն է, Ազատ Արշակյանի խոսքով. «Դա հաճոյախոսություն է…բայց ՀՀԿ-ն արդեն իսկ սկսել է իշխանափոխությունը: Կիսաիշխանափոխություն ՀՀԿ-ում արդեն կա: Իրենք տեսնում են, որ այլեւս մարդամեջ դուրս գալու բան չեն…Եթե դա գիտեն ու ներկայացնում են «ֆոտոգենիկ» մարդկանց՝ Արփինե Հովհաննիսյան, Վիգեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, Տարոն Մարգարյան, նշանակում է՝ արդեն գնում են «պերեստրոյկայի»…դա «գունավոր» իշխանափոխություն է»:
Արշակյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ-ն արդեն իսկ իշխանություն զավթելու գործընթաց է սկսել. «Եթե այսպես շարունակվի, անպայման հետընտրական գործընթաց կլինի: Չեմ ասում, թե մենք ենք դա անելու»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ