Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունն ընտրել է «զարգացում՝ առանց զիջման» սկզբունքը

Մարտ 29,2017 15:07

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն` իր պատմության 127 տարիների ընթացքում, ոչինչ չի խնայել անկախ պետականության վերակերտման համար: Արցախյան ազատագրական շարժումը Դաշնակցությունը համարում է Հայ Դատի պայքարի անբաժանելի մասը եւ Միացյալ Հայաստանի կերտման գերագույն նպատակի իրագործման կարեւորագույն փուլ:

ՀՅԴ-ն հավատացած է, որ մեր անկախ պետականության վերակերտումը սկսվել է Արցախյան գոյամարտով եւ Հայաստանի զարգացումն ու գոյատեւումը պայմանավորված է հենց այդ հաղթանակով:

Դաշնակցությունն ընտրել է «զարգացում առանց զիջման» սկզբունքը: Մենք հավատացած ենք, որ Հայաստանի ներքին տնտեսական, հասարակական հարցերը շատ ավելի արդյունավետ լուծումներ կունենան, եթե ոգեշնչված Արցախյան պայքարի հաղթանակով, ազգային տեսլականներով՝ լծվենք արդար Հայաստանի կերտման գործին: Արցախյան հաղթանակը պետք է դիտվի՝ որպես ազգային ոգեշնչման եւ հայրենակերտման մեկնակետ:

Դաշնակցությունը՝ որպես Արցախի պետականության կերտման դերակատար, միշտ եղել է ինքնորոշված Արցախի կողքին եւ այժմ եւս իր նախընտրական ծրագրում մեծ տեղ է տվել Արցախի հիմնախնդրին:

Սիրե՛լի հայրենակիցներ,

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն՝ որպես ՀՅԴ մեծ ընտանիքի մի մասնիկ, կոչ է անում ՀՀ մեր հայրենակիցներին` ապրիլի 2-ին լինել  Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողքին, որպեսզի կարողանանք մեր Հայրենիքում ապահովել նոր սկիզբ, ուր կգերիշխի արդարությունը, ազատ ապրելու իրավունքն:

 

ՀՅԴ Արցախի ԿԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031