Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Նիկո՞լ, քեզ ի՞նչ եղավ»

Մարտ 29,2017 14:59

Թվում էր՝ կամաց-կամաց հասուն, հավասարակշիռ, շրջահայաց քաղաքական գործչի որակներ է ձեռք բերում: Մեկ-երկու պարբերական սևեռումները չհաշված: Նիկո՞լ, քեզ ի՞նչ եղավ:

Ընտրարշավին ոչ իրեն, ոչ իրենց ՀԼՔ-ին բառ չենք ասել՝ չեզոք-ուշադիր հետևել ենք: Մեկ էլ երեկ հանկարծ Նիկոլը՝ մեգաֆոնացման հերթական պահին, թե` «խորհրդարան… դաշնակները չեն անցնելու»: Չի երևում՝ 15, թե՞ 25 քաղաքացի է դիմացը: Թիկունքը երևում է՝ 12-13 իր շրջիկ խումբը:

Անցյալ շաբաթ ՀԼՔ-ն ստացել է ի՛ր պատվերով կատարված սոցիոլոգիական հարցման արդյունքները: Դաշնակցության՝ անցողիկ շեմից շատ բարձր ցուցանիշը Նիկոլին հայտնի է: Մտածենք՝ ինչո՞ւ է ակնհայտ այլ բան ասում: Ինձ համար բարոյական հարցը սա է միայն: Նաև հարցնենք՝ Արամ Սարգսյան Հ-ն ու Էդմոն Մարուքյան Լ-ն էլ են նույն կարծիքին, նրանք էլ են Դաշնակցությանը դաշնակ ասում, նրանք էլ են ոչ մեկի հետ չհամագործակցելու մտասևեռումով տառապում:

Ոչինչ որ պարբերաբար քաղաքացիներից դրամահավաք կազմակերպող (իբր մեզ փող որտեղից) ՀԼՔ-ն վճարովի եթերից օգտվել է 520, ՀՅԴ-ն՝ 298 րոպե, ոչինչ որ քարոզչության թանկ հաճույք Billboard-ների թվով ՀՀԿ-ից հետո (200) երկրորդ տեղում է (170), ոչինչ որ այդ թիվն անգամ ԲՀԿ-ից 31-ով է ավելի, իսկ Դաշնակցությունից՝ 93-ով: Ինձ հետաքրքրում է՝ ինչու է այսքան դյուրագրգիռ դարձել Նիկոլ Ք-ն և ինչ է ուզում Դաշնակցությունից:
Չգիտեմ՝ իջևանցի իր նախնիները կոմունի՞ստ, թե՞ դաշնակցական են եղել: Բայց՝ գիտեմ` ելք կա: Ու ելքը Դաշնակցությունն է:

Հ.Գ. ՀԼՔ-Հանրապետություն, Լուսավոր, Քաղաքացիական:

Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031