Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա պարոն Օսկանյանն ասում է, որ դա արդեն հնացած է». Արշակյանը՝ տարածքային փոխզիջումների մասին (Տեսանյութ)

Մարտ 29,2017 14:51

«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանը Aravot.am-ն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին խնդրեց մեկնաբանել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա  հարցազրույցում հնչած միտքը, թե Վարդան Օսկանյանն իրեն համարել է «Մադրիդյան սկզբունքների» հայրը, սակայն այսօր Արցախի հարցով ծրագրային լուծում չունի:

Ազատ Արշակյանն ասաց, որ Տեր-Պետրոսյանի հարցազրույցը չի դիտել, բայց նշյալ մտքի առնչությամբ նշեց. «Վարդան Օսկանյանն ասում է՝ հասել ենք նրան, որ պահանջում ենք, որ Արցախի ինքնորոշումը ճանաչվի: «Մադրիդյան բանաձեւերին» Վարդան Օսկանյանը չի ասում, թե չի մասնակցել, բայց նա երեկ հայտարարեց, որ հող չենք ուզում հանձնել: Մեր նպատակն է՝ հող չհանձնելը»:

Մեր դիտարկմանը, Վարդան Օսկանյանը «հայրն» է այն «Մադրիդյան սկզբունքների», որոնցում ամրագրված է տարածքային փոխզիջումը, իսկ հիմա էլ ասում է, որ կողմ չէ փոխզիջումներին, Ազատ Արշակյանն այսպես արձագանքեց. «Հիմա պարոն Օսկանյանն ասում է, որ դա արդեն հնացած է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031