Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ամբիցիաների, մանդատների կռիվ է՝ այն էլ ՀՀԿ-ին փնովելու և ոչնչացնելու հաշվին». Անանիա Մաղաքյան

Մարտ 29,2017 14:47

«ՀՀԿ-ն երևի ուսումնասիրել է իմ փորձն ու անցյալը, դրա համար էլ ինձ առաջարկել է իր ցուցակով առաջադրվել: Ես իմ հերթին ցանկացա իմ ծրագրերն իրագործել հենց այս կուսակցության միջոցով, քանի որ բավականին մեծ ռեսուրսներ ունի: Եթե ինձ հաջողվի անցնել խորհրդարան, հնարավորություն կստանամ կյանքի կոչել իմ ծրագրերը: Սա է եղել առաջադրվելու միակ նպատակը»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Անանիա Մաղաքյանը:

Նա խոստովանեց, որ անակնկալի եկավ, ՀՀԿ-ից նման առաջարկ ստացավ: Նրա պատմելով, սկզբում նույնիսկ մերժեց, ավելի ուշ համաձայնեց, որովհետեւ լավ է գիտակցում՝ խորհրդարանում շատ «գույներ» ապահովել է պետք:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ ասաց, որ մի քիչ լարված է անցնում՝ նախորդ ընտրությունների քարոզարշավի համեմատությամբ, մրցակցությունն էլ ավելի սուր է:

ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածուն քննադատեց նաեւ ընդդիմության ծրագրերը. «Ծրագիր չունեն, պարզապես տարիներ շարունակ բարբաջում են՝ տապալել ՀՀԿ-ին վերջ…
սա ամբիցիաների, մանդատների կռիվ է՝ այն էլ ՀՀԿ-ին փնովելու և ոչնչացնելու հաշվին: Ընդդիմությունը լեզվի տակ փուշ չունի, իսկ ՀՀԿ-ն պատասխանատու քաղաքական ուժ է»:

Պարոն Մաղաքյանը նաեւ ասաց՝ ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրող 114 դպրոցների տնօրենների սկանդալային պատմությանն էլ չի հավատում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031