Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Մելիքսեթյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Մարտ 29,2017 14:32

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մարտի 29-ի նախագահության նիստում Խաչատուր Մելիքսեթյանը միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում:

Խաչատուր Մելիքսեթյանը ծնվել է 1970 թ-ին` Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 2012 թ-ից մինչ այժմ զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը, իսկ 2013 թ-ից ԱԷՄԳ (МАГАТЭ) հրաբխային վտանգների գծով միջազգային հրավիրյալ փորձագետ է:

Խաչատուր Մելիքսեթյանը 29 գիտական հոդվածի, 2 մենագրության և միջազգային գիտաժողովներում ներկայացված 28 զեկույցի հեղինակ է:

Խաչատուր Մելիքսեթյանի գիտական հետաքրքրություններն են.

– Հայկական լեռնաշխարհի և հարակից տարածքների ժամանակակից և հին հրաբխականություն, հրաբխային վտանգի գնահատում, պետրոլոգիա, երկրաքիմիա և միներալոգիա:

– Գեոարխեոլոգիա և արխեոմետրիա՝ հազվագյուտ տարրերի երկրաքիմիայի և իզոտոպների կիրառումը հնագիտական գիտություններում:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031