Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ հունահռոմեականները սկսում են նախապատրաստվել տարվա կարեւոր մեկնարկներին

Մարտ 29,2017 14:28

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը մասնակցության առումով այնքան էլ չի գոհացրել այդ տարիքային խմբի հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանին, որն այն որակել է միջին մակարդակի:

Նրա խոսքերով, հարյուր մասնակիցը նախորդ տարիների հետ համեմատած քիչ է, սակայն առաջնության արդյունքներով պետք է ձեւավորել հավաքականի կազմը եւ նախապատրաստվել ընթացիկ մրցաշրջանի ուսումնամարզական հավաքներին ու մրցաշարերին: Մասնավորապես, ապրիլ ամսին 20-25 երիտասարդների մասնակցությամբ, որոնց մեջ կլինեն նաեւ պատանեկան տարիքային խմբից նոր տեղափոխված մի քանի խոստումնալից ըմբիշներ, համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացվելու Իրանի երիտասարդական հավաքականի հետ, որից հետո մրցափորձ ձեռք բերելու նպատակով իր սաները Ղազախստանում եւ Վրաստանում հանդես են գալու միջազգային մրցաշարերում: Մասնագետն այդ ընթացքում նպատակ ունի օգնականների հետ միասին ի հայտ բերել ըմբիշների թույլ կողմերը եւ դրանք վերացնելով՝ նրանց պատրաստել Եվրոպայի առաջնությանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ wrestling.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031