Տավուշի մարզի թիվ 13 ընտրատարածքում ՀՀԿ-ից տարածքային թեկնածու, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը մարտի 28-ին հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս, Արճիս, Հաղթանակ գյուղերում, Այրում քաղաքում: Արճիսում եւ Հաղթանակում Հակոբյանի պատվին գառ են մորթել:
Համայնքներում կայացած հանդիպումների ժամանակ գործարար պատգամավորին բնակիչներն առաջադրել են աշխատատեղեր ստեղծելու խնդիրը, որպեսզի արտագաղթ չլինի:
Սահմանամերձ Բաղանիս գյուղում հանդիպման ընթացքում բաղանիսցիները զարմացել են, որ գործարար պատգամավորն անձնական վարորդ չունի, ինքն է վարում իր ավտոմեքենան: Հ. Հակոբյանն ասել է, որ ինքը թիկնապահներ էլ չունի, ինչն ավելի է զարմացրել գյուղացիներին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ