Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, մասամբ նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ունեն կայուն եւ Հայաստանի շահերից բխող արտաքին քաղաքական ծրագրեր: Այս եզրահանգմանը եկել են երիտասարդական կլոր սեղանի այսօրվա մասնակիցները:
Կլոր սեղանի մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դիտարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական ծրագրերը՝ «Պոպուլիզմ կամ իրականություն» համատեքստում: Կլոր սեղանի մասնակից կազմակերպությունների անդամների տեսակետները համընկնում են մեկ հարցում՝ Հայաստանի զարգացման եւ տնտեսական աճի հնարավորությունները նրանք դիտարկում են ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում:
Կլոր սեղանի մասնակից երիտասարդներին առանձնապես դուր չի եկել «Ելք» դաշինքի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության քարոզարշավը: Նրանց կարծիքով՝ արեւմտամետ այս ուժերը քարոզարշավի ընթացքում վարկաբեկում են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ Ռուսաստանի հետ գործընկերությունը:
«Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանն այս ամենը փորձեց նաեւ թվերով հիմնավորել:
Կարդացեք նաև
Մանրամասները, տեսանյութում:
Կլոր սեղանի մասնակից երիտասարդներն իրենց ընդունած բանաձեւում առաջարկում են պատժամիջոցներ կիրառել այն քաղաքական ուժերի հանդեպ, որոնք ապատեղեկատվություն եւ սուտ են տարածում նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նրանք հայտարարում են, որ աջակցում են ՀՀ կառավարությանը՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը ամրապնդելու նախաձեռնություններին եւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հարցում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ