Նախօրեին, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանն «Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ մի քանի ուշագրավ հայտարարություններ էր արել` «թե տղա եք մի տվեք այդ տարածքները, եթե չտանք դրանք, մեզանից սանկցիաներով կվերցնեն», «ոչ մի թիզ հողի կողմնակիցները մեր ամենամեծ թշնամիներն են»: Տեր-Պետրոսյանն ասաց նաեւ, որ ԼՂՀ հարցում սատարում է իշխանության մոտեցմանը:
Լրագրողներն այսօր ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին`իշխանությունն է՞լ է կողմ տարածքները վերադարձնելուն: «Միակողմանի զիջումների չենք գնալու, բայց բանակցությունների ընթացքում հնարավոր է փոխզիջումային լուծումներ գտնել»,- պատասխանեց Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց խաղաղության համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրավունքը`շարունակեց նա` անդրադառնալով նաեւ օրերս իր եւ Խոսրով Հարությունյանի այցին Սանկտ Պետերբուրգ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Հայկական կողմը նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
ԱԺ փոխնախագահի խոսքով, հայկական կողմը վեհաժողովի նիստում բարձրացրել է ևս մեկ հարց, որ ՀԱՊԿ անդամ պետությունների պատգամավորները խորհրդարանական տարբեր վեհաժողովներում ունենում են դրսևորումներ, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական շահերից։ «Իմ ելույթը ըմբռնում գտավ և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն ասաց, որ պետք է ձեռնարկել քայլեր, որպեսզի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների կարծիքները չհակասեն ՀԱՊԿ անդամ երկրների շահերին»,-նշեց Էդուարդ Շարմազանովը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ