Քրեակատարողական հիմնարկներում սկսել են դատապարտյալներին հորդորել քվեարկելու ՀՀԿ-ի օգտին: Մասնավորապես ահազանգը «Կոշ» ՔԿՀ-ից է: ՔԿՀ-ի վարչակազմը դատապարտյալներին քարոզում է ՀՀԿ-ին ընտրել, որպեսզի համաներում հայտարարվի: Միաժամանակ դատապարտյալներին ասում են, որ եթե ուրիշ կուսակցության օգտին քվեարկեն` կիմանան ով է, եւ հետեւանքները լավ չեն լինի:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխություններից հետո առաջին անգամ քվեարկելու իրավունք ունեն ոչ ծանր հանցագործության համար դատապարտվածները:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս լուրը՝ ասաց. «Ոչ, իրականությանը չի համապատասխանում»: