Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. «ԱԳՆ-ն անհարկի խմբագրումներ արեց ու վախեցավ անունը դնել գրքի վրա» (Տեսանյութ)

Մարտ 29,2017 13:08

Մարտի 29-ին «Տեսակետ» ակումբը հյուրընկալել էր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանին և ճարտարապետ Աշոտ Հակոբյանին: Նրանք ներկայացրին հիմնադրամի հրատարակած «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» եռալեզու գրքի քաղաքական նշանակությունն ու կարևորությունը, անդրադարձան Ադրբեջանի վարած հակամշակութային քաղաքականությունը եւ Ադրբեջանցի դեսպանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնարավոր ղեկավար դառնալուն:

 Սամվել Կարապետյանը նշեց, որ «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» գրքում տեղ գտած նյութերը (4-20-րդ դդ 120 հուշարձանների վերաբերյալ) արդեն արծարծվել են տարբեր հրատարակություններում նաեւ «Վարձք» հանդեսում: «Մի քանի տարի առաջ էլ մեր արտգործնախարարությունը համանման գիրք պատվիրեց, որտեղ մեր կամքին հակառակ՝ ինչ-ինչ խմբագրումներ արեց՝ «հայկական ուժերի վերահսկողության տարածքի ներքո գտնվող հուշարձաններ» ձևակերպմամբ: Պատճառաբանեցին, որ միայն այդ դեպքում կարող են իրենց անունը գրքի վրա գրել: Արտգործնախարարությունից նաեւ ասացին, որ գիրքը պետք է հրատարակվի Մոսկվայում, իբր «պրեստիժ» է այնտեղ հրատարակվելը: Ավելի ուշ մենք տեսանք, որ անգամ խմբագրումներից հետո չեն համարձակվել իրենց անունը դնել գրքի վրա»,- նշեց հուշարձանագետը:

Նա հայտնեց, որ գրքում տեղ գտած լուսանկարների մեծ մասը ինքն է նկարել, մ,ի մասը տիեզերքից են արվել, կան լուսանկարներ էլ, որ օտարազգիներն են փոխանցել իրենց կազմակերպությանը:

Սամվել Կարապետյանի ձեւակերպմամբ, ցանկացած օտարազգի ուսումնասիրող համար խնդիր է Ադրբեջանի այսօրվա տարածքում հայկական հուշարձաններով հետաքրքրվելը: Նա մի օրինակ բերեց՝ շոտլանդացի ուսումնասիրողը 3 շաբաթվա վիզա ուներ, սակայն հնարավորություն չունեցավ աշխատել Նախիջեւանում, քանի որ 3 օրից նրան հասկացրին, որ պետք է հեռանա:

«Հայկական հուշարձանները մեր անձնագրերն են, Ադրբեջանը վախենում է մեր անձնագրերից»,-շեշտեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավարը:

Աշոտ Հակոբյանն էլ Ադրբեջանի գործելաոճը որակեց որպես վանդալիստական ու տարակուսանք հայտնեց, որ հնարավոր է հայկական հուշարձանները բնաջնջած երկրի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ընտրվի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031