Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդեպն ամերիկացիներին կոչ է արել զերծ մնալ Թուրքիա այցելությունից

Մարտ 29,2017 12:53

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հորդորել է իր քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցելությունից՝ կապված այդ երկրում ահաբեկչության սպառնալիքի աճի հետ: Համապատասխան հրահանգը հրապարակվել է Պետդեպի կայքում:

Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ իշխանությունների բոլոր ներկայացուցիչներին և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր ապրում են Ստամբուլում կամ այցելում այդ քաղաք, արգելված է ճանապարհորդել մեծ խմբերով, ինչպես նաև այցելել մարդաշատ և հայտնի տեսարժան վայրեր։

«Մարտի սկզբին և ապրիլին Թուրքիայում սպասվում են բազմաթիվ ելույթներ ու հանրահավաքներ, որոնցից շատերը՝ քաղաքական բնույթ են կրելու։ Թուրքիայում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին խուսափել ցույցերի ու հանրահավաքների անցկացման վայրերից՝ (անկախ դրանց բնույթից) կապված բռնության պոտենցիալ դրսևորումների հետ»,-ասվում է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031