Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում. Անդրիաս Ղուկասյանը կարող է հանդիպումներ ունենալ մինչև 3 վստահված անձանց հետ

Մարտ 29,2017 12:40

Մարտի 29-ին «Առավոտ» օրաթերթում զետեղված «Անդրիաս Ղուկասյանը քարոզչություն իրականացնելու իրավունքից զրկված է» հրապարակման կապակցությամբ պարզաբանում ենք, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 9-րդ մասի` «Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուները և ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են ընտրական գործընթացներում վստահված անձանց միջոցով»:

Այդ նպատակով ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում օրական մինչև 2 ժամ տևողությամբ համապատասխանաբար ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում հանդիպումներ ունենալու մինչև 3 վստահված անձանց հետ:

Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ մարտի 1-ից առ այսօր կալանավորված անձ Ա. Ղուկասյանը 14 անգամ հանդիպել է իր 3 վստահված անձանց հետ` վերը նշված ձևաչափով:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական
վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031