Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարություն. Եվրոպական դատարանը մերժել է Վ. Շիրխանյանի խնդրանքը՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ

Մարտ 29,2017 12:26

Եվրոպական դատարանը որոշել է մերժել դիմումատու, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ կալանավորված անձ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումը: Վերջինի շրջանակում Վ. Շիրխանյանը խնդրել էր որոշում կայացնել իր նկատմամբ Դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:

Այդ մասին Եվրոպական դատարանը 2017 թվականի փետրվարի 9-ին ծանուցել էր ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել Վահան Շիրխանյանին տրամադրված բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող փաստաթղթերի պատճենները, ինչը սահմանված կարգով ուղարկվել էր Եվրոպական դատարան:

Արդյունքում, 2017 թվականի մարտի 24-ին Եվրոպական դատարանը, ուսումնասիրելով դիմումատու Շիրխանյանի և ՀՀ կառավարության կողմից ներկայացված նյութերը, որոշել է մերժել դիմումատուի խնդրանքը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031