Ուրբաթ օրը «Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ ապատեղեկատվության դեմ պայքարող ՏUT.am կայքը հրապարակեց 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնք վկայում էին այն մասին, որ տնօրենները զբաղված են Հայաստանի Հանրապետական կուսակցության համար ընտրողների ցուցակագրմամբ։
Արձագանքելով սկանդալային այդ հրապարակմանը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ «կատարել է ուսումնասիրություն եւ պարզել, որ դրանցից միայն մեկն է պարունակում առերեւույթ հանցագործության հատկանիշներ, իսկ մնացած 113-ը՝ ոչ»։
Այլ կերպ ասած, դատախազությունը ուսումնասիրել է այս ձայնագրությունները առանձին-առանձին եւ ոչ որպես մեկ ամբողջականություն։
Դատախազությունն անգամ որեւէ կերպով չանդրադարձավ այն հանգամանքին, որ 56 տնօրեններ տվել էին կոնկրետ չինովնիկների անուններ։
Կարդացեք նաև
Ողջամիտ տրամաբանությունը ենթադրում է, որ դատախազությունը ոչ թե պետք է սահմանափակվեր ձայնագրությունները լսելով, այլ հանձնարարեր օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնել՝ վարչական ռեսուրսի չարաշահման փաստը պարզելու համար… Օրինակ, այդ տնօրենների եւ չինովնիկների հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելով կամ աշխատասենյակները խուզարկելով։ Սակայն դատախազությունը չարեց դա… Ավելի ճիշտ, արեց ամենը՝ գործը կոծկելու համար։ Անգամ ուշադրություն չդարձրեց այն տնօրենների ձայնագրություններին, որոնք մանրամասն պատմում են, որ ցուցակները հավաքել են դասղեկներից ու փոխանցել այլ վարչական մարմիններին։
Դա նշանակում է, որ դատախազությունը ունեցել է ծանրակշիռ պատճառ՝ այս գործը չբացահայտելու համար։
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում